Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պատահականություն չէր, դիտավորություն էր։ Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ և ՆԳ նախարարի հետ: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները»,- հայտարարեց Ավինյանը։
Տեսանյութն՝ այստեղ