Լոռու քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 32-ամյա մի տղամարդ:
Անցած տարվա նոյեմբերի 11-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով իրավաբանական անձ, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։
32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել