ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի որոշմամբ 4 ոստիկան ազատվել է ծառայությունից

Ներքին գործերի նախարարությունը շարունակելով ծառայողական կարգապահության և բարեվարքության ապահովման քաղաքականությունը, հրապարակել է կարգապահական հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Հոկտեմբերի 9-ին կայացած նիստին, որը վարել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, մասնակցել են ինչպես ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննվել են ոստիկանության հինգ ծառայողի վերաբերյալ ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները, որոնք վերաբերում էին ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։

Արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել