Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» միջազգային համաժողովին

«Հասա Բրյուսել»,-այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ավելի վաղ Iravaban.net-ը հայտնել էր, որ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում:

Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել