Հայաստանյան ընկերություններին առաջարկվում է նվազեցնել հարկային ռիսկերը՝ նախնական գնագոյացման համաձայնագրի միջոցով

Iravaban.net-ը Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում է, որ  Հայաստանում վերահսկվող գործարքներ իրականացնող հարկ վճարողներին առաջարկվում է նվազեցնել հարկային ռիսկերը՝ նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագրի միջոցով։

ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման բաժնի պետ Անդրանիկ Հակոբյանի նշմամբ,-«Եթե դուք արտասահմանյան փոխկապակցված ոչ ռեզիդենտ գործընկերների հետ իրականացրել եք վերահսկվող գործարքներ, որոնց հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա հնարավորություն ունեք նվազեցնելու վերահսկվող գործարքի ռիսկայնությունը հարկային մարմնի հետ համատեղ թափանցիկ համագործակցության միջոցով»։

Այս քայլըոչ միայն կդյուրինացնի  շփումը հարկային մարմնի հետ, այլև ընկերությունը կհամապատասխանի  միջազգային հարկային թափանցիկության չափանիշներին, քանի որ տվյալ օրենսդրական կարգավորումը հանդիսանում է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության վեբ ծրագրի ստանդարտների մասին։ Համաձայնագիրը կնքվում է մինչև հինգ տարի ժամկետով, որի արդյունքում՝

  • Նվազում են հետագա հարկային անորոշությունները
  • Կկանխվեն հնարավոր ճշգրտումները և վեճերը
  •  Գործարքի գնագոյացումը դառնում է առավել հստակ և կանխատեսելի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել