Մեզ համար ուրախալի է, որ մեր գործունեությունը գնահատվում է ՀԿ-ների և ՔՀԿ ներկայացուցիչների կողմից․ Վահե Ենոքյան

2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման բարձր մակարդակի եզրափակիչ միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էր նաև ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Վահե Ենոքյանը։ Նա շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար, նշեց, որ ստանալով իրավաբանների հայկական ասոցիացիայի հասարակական կազմակերպության կողմից կազմած համապարփակ զեկույցը՝ խորը ուսումնասիրել են, վերլուծել և պատրաստակամություն են հայտնում, հետագայում ևս շարունակել համագործակցությունը և վերհանված խնդիրները, բացթողումները իրականացնել գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների հետագա կատարման ընթացքում։ Ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ է իր առջև դրված խնդիրների լուծման և բարեփոխումների իրականացման հարցում՝ միաժամանակ ապահովելով ընթացիկ աշխատանքների անխափան ընթացքը:

«Նշեմ նաև, որ միջոցառումների մասնակի կատարումը կամ չկատարումը պայմանավորված է որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես օրենսդրության փոփոխությունների հետ կապված, տեղյակ եք, որ դրանք որոշակի երկարատև գործընթաց են, ուսումնասիրություններ են խորը պահանջում, որպեսզի սխալվելու հավանականությունը փոքրացնենք։ Բայց համենայն դեպս մեզ համար ուրախալի է, որ մեր գործունեությունը գնահատվում է, դիտարկվում է հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից, դա մեզ ավելի պարտավորեցնում և ավելի օգնում է, հետագայում մեր գործողությունները ավելի պատշաճ իրականացնել։ Նշեմ նաև, որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, ընդհանրապես ռազմավարությունների վերաբերյալ կատարված աշխատանքները գտնվում են ներքին գործերի նախարարության ղեկավարության, մասնավորապես տիկին նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում, փորձում ենք հնարավոր բոլոր միջոցները, չնայած որ զուգահեռ նաև ամենօրյա աշխատանք է իրականացվում, որը գերծանրաբեռնված ռեժիմում է իրականացվում, բայց նաև առաջարկ մակարդակի հասցնել բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները»,- ասաց Ենոքյանը։

Մանրամասները տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել