Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրիայի Գրաց քաղաքի Կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ Հայր Ալոիս Քյոլբլի։ այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև հարաբերությունները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ և արդյունավոր փոխգործակցություն։
Անդրադառնալով ներկա ժամանակներում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայոց Հովվապետն իր շնորհակալությունը հայտնեց Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։