ՄԱԿ ԱԳ նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել Իրանի, ՌԴ, Կամբոջայի ԱԳ նախարարների հետ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:
Սեպտեմբերի 22-27-ը Արարատ Միրզոյանը գտնվել է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին:
Նախարարն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։