Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա ականավոր ռեժիսոր և հայտնի հաղորդավար Տիգրան Քեոսայանի անժամանակ մահվան մասին։
Ցավակցությունս եմ հայտում Տիգրան Էդմոնդովիչի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և նրա տաղանդի բոլոր երկրպագուներին։
Ռոբերտ Քոչարյան
28․09․2025»,- ասված է ՀՀ 2-րդ նախագահի ուղերձում։
Հիշեցնենք, որ հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին, 59 տարեկանում, գրեթե ինը ամսվա կոմայից հետո։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել