Մերձավանում կատարված սպանության գործով ձեռբակալվածը փետրվարին սպանված երիտասարդի եղբայրն է

Մերձավանում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ ձեռբակալվել և նախաքննական մարմին է տեղափոխվել 1 անձ։ Ձեռբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործությաան պահին կիրառված կոշիկներ, ձեռնոց, բաճկոն, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Հանցագործության գործիքը դեռևս հայտնաբերված չէ։

Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ ձեռբակալված անձը փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացած Գրիգոր Օհանյանի եղբայրն է։

«Ըստ էության սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է միջանձնային կոնֆլիկտիտրամաբանության մեջ, իսկ սեպտեմբերի 23-ին սպանվել է փետրվարյան միջադեպի հիմնական կասկածյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վոլոդյա Գրիգորյանը»,- նշեց ՆԳՆ մամլո խոսնակը։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ոստիկան Կարեն Աբրահամյանը: Մեկ անձ վիրավոր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել