2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր և շրջադարձային էջերից մեկը։
44-օր տևած պատերազմի հետևանքով, ըստ պաշտոնական հրապարակման՝ Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում զոհվել են 3809 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
Պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականը։ 2023 թ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։
Այսօր առավոտից մարդիկ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցում Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին։
Iravaban․net-ը այս տարիների ընթացքում ներկայացրել է պատերազմում անմահացած հերոսների մասին պատմող «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքը։
Փառք, հանուն հայրենիքի ընկած հերոսներին։