Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի բաժնի գործընկերների հետ, իրացրել են հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 08:30-ին, Մասիսում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, 42-ամյա տղամարդուն։ Վերջինս օգոստոսի 11-ից հետախուզվում էր տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալով՝ հարբած վիճակում վարելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը։
Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: