Հանրապետության նախագահը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-25-ը Նյու Յորքում կմասնակցի «Կոնկորդիա» 15-րդ գագաթաժողովին։ Վերջինս հանդես կգա ելույթով և կհանդիպի արտասահմանյան գործընկերների հետ։
«Կոնկորդիա» գագաթաժողովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային զուգահեռ անցկացվող ամենամյա ոչ քաղաքական ֆորումն է, որն համախմբում է պետությունների ղեկավարների, մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչների՝ գլոբալ մարտահրավերների լուծումները քննարկելու նպատակով։