Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները։
Այս մասին iravaban.net – ը տեղեկանում է ՊԵԿ֊ից։
ՊԵԿ-ը և ՀՊՏՀ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուսանողների համար պետական համակարգում ստեղծելով նոր հնարավորություններ։ Մանրամասները այստեղ։
Հայաստանն առաջին անգամ ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ է փոխանակելու այլ երկրների հետ։ Մանրամասն
Ի՞նչ է միասնական հաշվետվողական ստանդարտը և որո՞նք են դրա ներդրման նպատակները. ՊԱՇՏՈՆԱԿԱՆԻՑ ԴՈՒՐՍ ներկայացնում է մասնագետը։
ՊԵԿ նախագահը Էդուարդ Հակոբյանը հանդիպել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի գծով տնօրենի գլխավորած պատվիրակության հետ։
ՊԵԿ նախագահը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը։
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը մասնակցել է «State&Tech bridge» միջոցառմանը ։
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 25-րդ նիստին։
ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ ԵԱՏՄ-ից ապրանքի ներմուծման դեպքում առաջացած ներմուծման ԱԱՀ-ն ե՞րբ է հաշվանցվում։ Մանրամասները այստեղ։
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ։ Ավելին
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը. հրապարակվել են օգոստոսի հսկողական միջոցառումների արդյունքները։
Մի շարք հարկ վճարողներ հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Առավել մանրամասն։
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը։ Մանրամասները այստեղ։