Երևանի մի շարք հետիոտնային անցումներում կտեղադրվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով լուսացույցներ. Քաղաքապետարան

Երևան քաղաքապետարանից Iravaban.netը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ից մայրաքաղաքի մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով:

Նոր համակարգը կտեղադրվի հետևյալ հասցեներում՝

  • Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված
  • Պարույր Սևակ՝ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս
  • Հալաբյան փողոց՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքի հարակից ճանապարհահատված
  • Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-Չինական դպրոց) ճանապարհահատված
  • Տ. Պետրոսյան փողոց՝ Դավիթաշեն 4-րդ թաղամաս 47/2 հասցեի հարակից ճանապարհահատված
  • Դավիթ Բեկ՝ 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում)
  • Հրաչյա Թամրազյան – Ռիգա փողոցների խաչմերուկ
  • Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց
  • Խաչիկ Դաշտենց – Նոր Արեշ 35-րդ փողոցների խաչմերուկ
  • Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցների տեղադրումը նպատակ ունի բարելավել ճանապարհային երթևեկության կազմակերպումը և բարձրացնել հետիոտների անվտանգությունը:

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ այս ռեժիմով աշխատող լուսացույցների դեպքում հետիոտները պետք է սեղմեն լուսացույցի վրա տեղադրված հատուկ կոճակը, որից հետո միայն կմիանա հետիոտնի համար նախատեսված կանաչ ազդանշանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել