Մեր ժողովուրդն արժանի է ունենալ ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, և մենք ջանք չենք խնայում դա կյանքի կոչելու համար. Արայիկ Հարությունյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ և հրապարակում է արել սոցիալական ցանցի իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Անկախության օրվա առիթով: Մեր ժողովուրդն արժանի է ունենալ ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, և մենք ջանք չենք խնայում դա կյանքի կոչելու համար:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ երեկ կայացած համաժողովում վերընտրվել եմ կուսակցության վարչության անդամ: Շնորհակալություն կուսակցական իմ գործընկերներին 5-րդ անգամ անընդմեջ ինձ նման պատվի արժանացնելու և անկախ պետության մեր իղձերն իրականացնելու համար», ֊ասված է շնորհավորական ուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել