ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործու-նեության համար «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի ԿԱԲԼԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»։