ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ շարունակվում է մաքսային խստացված հսկողությունը բջջային հեռախոսների ներմուծման վրա։ Հայաստան ժամանող քաղաքացիներին խորհուրդ է տրվում տեղափոխել միայն սեփական նպատակով ձեռք բերված և իրենց պատկանող սարքեր։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Կոմիտեն զգուշացնում է՝ հրաժարվել այլ երկրներում մարդկանց առաջարկած հեռախոսները կամ անծանոթ անձանց սարքերը փոխանցելուց, քանի որ նման գործողությունները կարող են խնդիրներ առաջացնել մաքսային վերահսկման ընթացքում և դիտարկվել որպես ապօրինի ձեռնարկատիրություն։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել