Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 15.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության մեջ։