Սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդ, ով մարտի 28-ից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով։ Կալանքը սահմանվել է որպես խափանման միջոց։ Մեղադրվողը ներկայացվել է նախաքննական մարմին։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել