«Եթե մինչև 2004 թվականն այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը, և երբ 2004 թվականին հայտնվել է, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի հայտնվելը, ո՞րն է դրա քաղաքական նշանակությունն ուն ենթատեքստը»,-այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
«էդ ի՞նչ խնդիր էին ուզում բերել այդ նորամուծությունը բերող պաշտոնյաները, գուցե լեգիտիմության խնդիր էին լուծում, այդ թվում՝ ներքաղաքական։
Մենք դա անում ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար»։
Նիկոլ Փաշինյանը՝ անձնագրերում Արարատ լեռան դրոշմը հանելու մասին
Անձնագրերի դրոշմերի հարցը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, շատ երկար ամիսներ առաջ, երբ հորիզոնում տեսական հնարավորություն ու պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին, և ընդհանրապես, ՀՀ-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,-նշեց նա։