Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Վ․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։
Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Հանձնուքում առկա տարաներով մածունների միջից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնց մեջ եղել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 5,57 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ։
Վ․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։