ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ դատախազության ընդհանուր բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 31-5-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քաղաքացիական ծառայությունից։
Վարկանիշային ցուցակում գրանցված համապատասխան թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի, որը կկայանա 2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում:
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։