Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ստորագրել է հրաման Գևորգ Քյարամի Հայրապետյանին նոր պաշտոնի նշանակելու մասին: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Համաձայն № 286-Ա հրամանի, որը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 27-ին, Գևորգ Հայրապետյանը 2025 թվականի օգոստոսի 28-ից նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ:
Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Գ. Հայրապետյանի 2025թ. օգոստոսի 27-ի դիմումը և ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 17-րդ հոդվածի 15-րդ և 20-րդ հոդվածի 2-րդ մասերով:
Iravaban.net-ը ներկայացնում է Գևորգ Հայրապետյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
4 հունվարի, 1991 թվական, Կոտայքի մարզ
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի օգոստոսի 28-ից նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցին բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ:
2025թ. օգոստոսի 6-ից մինչև օգոստոսի 28-ը եղել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:
2025թ. մայիսի 20-ից մինչև օգոստոսի 6-ը եղել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննչական վարչության պետի պաշտոնակատար:
2025թ. ապրիլի 14-ից մինչև մայիսի 19-ը եղել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական:
2024-2025թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ:
2024թ. հունվարի 8-ից մինչև հունիսի 7-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ:
2023-2024թթ. եղել է ՀՀ ԱԱԾ քննչական 2-րդ բաժնի պետի տեղակալ:
2023թ. ապրիլի 10-ից մինչև հուլիսի 10-ը եղել է ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ:
2021-2023թթ. եղել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ:
2020-2021թթ. եղել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի ավագ քննիչ:
2020թ. մարտի 16-ից մինչև հունիսի 12-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ:
2017-2020թթ. եղել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ:
2015-2017թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ:
2014-2015թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ:
2013-2014թթ. եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ:
2012-2013թթ. եղել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
Կրթություն
2012թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում:
2018թ. ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի դիպլոմ:
2020թ. ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը՝ ստանալով փաստաբանի արտոնագիր:
Պարգևներ
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Այլ տեղեկություններ
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Լուսանկարը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինտերնետային կայքից։