«Ինձ թվում է՝ էս հարցը պարզաբանվելու է բոլոր առումներով»․ Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի գործի մասին

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ ԱՆԻՖ-ի գործով 1,5 տարի առաջ է հարցաքննվել, պնդեց՝ որևէ «մութ» գործունեություն չի կատարվել։

«Ինձ թվում է՝ էս հարցը պարզաբանվելու ա բոլոր առումներով, ուղղակի անցնելու ենք առաջ»,-ասաց նա, իսկ քաղաքապետարանում պարբերաբար աշխանքից ազատման դիմումների վերաբերյալ նշեց՝ ազատումները տեղի են ունենում կա՛մ սեփական դիմումի համաձայն, որովհետև մարդիկ որոշում են, որ պետք է զբաղվեն բիզնեսով, կա՛մ արդյունավետության գնահատման տեսանկյունից առաջացող խնդիրներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել