Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
Տարվա չոր եղանակով պայմանավորված՝ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար Սևանա լճից նախատեսված 170 մլն խմ ջրառը կավելացվի 30 մլն խմ-ով՝ այսպիսով իրականացնելով 200 մլն խմ ջրառ:
Այս տարվա սեպտեմբերի 10-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմել է 225 մլն խմ, ինչը 2024թ նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է շուրջ 140 մլն խմ-ով: