Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ձերբակալությունների լուրը:
«Հաստատում ենք, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: