Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է: Այս մասին 1Լurer.am-ին հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից:

ՔԿ-ից էլ հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»։

ՔԿ-ից հայտնեցին՝ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել