«Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել»․ Հովհաննես Խուդոյան

Տեղեկացա, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Ողջունում եմ այս նախաձեռնությունը, կոչ եմ անում արագացնել գործընթացը: Հետաքրքիր կլինի առողջապահության նախարարի հետ առերեսվել իր հիմնական մասնագիտության` իրավագիտության տիրույթում, քանի որ ոչ մասնագիտական ոլորտում աշխատանքից տպավորված չենք:

Գործընթացի առնչությամբ չորս խորհուրդ եմ ուզում տալ

1. Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:

2. Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն /3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ:

3. Մի քիչ «ոտքը կախ գցել»: Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:

4. Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի չվստահել նաև հիմնական մասնագիտական ունակություններին, օգտնվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ՞ որ, Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:

Առողջապահություն տապալել ասեցի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթը առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն:

Դատարանը դատի՜»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել