Մայր Աթոռի տարածքում գտնվող այս մեքենայի մեջ նստած են դիմակավորված անձինք․ փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը կրկին տեսանյութ է տարածել ու հայտնել, որ այժմ Մայր Աթոռի տարածքում դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ կան։

«Այս մեքենայի մեջ նստած են դիմակավորված անձինք, քիչ հեռվում նկատվում էին ԱԱԾ-ի մեքենաներ ևս»,-նշել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ առավոտյան զբոսանք է ունեցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Շիրակի թեմի առաջնորդը մեկնել է Հայաստանից։

«Տեղեկացված է, որ Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի են ունենում գործողություններ, որոնց մասին տեղեկացված չի եղել։ Սրբազան հայրն անցել է իր պարտականությունների կատարմանը, Էջմիածնում Քահանայական ժողով է։

Իրավապահներից ինչ-որ մարդ հարցրել է սրբազան հորը, փորձում եմ պարզել՝ ոստիկաններից ով է դա եղել։ Ժողովն ընթանում է, մենք գտնվում ենք Մայր Աթոռի տարածքում»,-նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել