Հրայր սարկավագը և գործարար Տիգրան Գալստյանը կալանավորվել են երկու ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ որ հունիսի 25-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել «Սրբազան Պայքարի» աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել ու կալանավորել Բագրատ Սրբազանին։
ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Եբ երեկ վաղ առավոտից խուզարկություններ էին սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։