Քանի դեռ ուշ չէ սթափվեք․ Իգոր Կրուտոյ

Ինստագրամում այսօր առաջին անգամ իմ հրապարակումը կլինի ոչ սովորական։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանին։

«Ես կարծում եմ, որ բոլոր մարդկանց համար, ովքեր հրաման են տվել և ովքեր հրաման են կատարել քիչ ժամանակ անց ամոթ կլինի։ Քանի դեռ ուշ չէ սթափվեք և օգնեք Սամվել Կարապետյանին։ Ես հույս եմ հայտնում, որ սթափությունը կհաղթի և սա կդառնա անհարմար իրավիճակ»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, News.am-ի հետ զրույցում ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Կարապետյանի այս հայտարարությանը հետևել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնցից մեկում նա նշել էր․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։
Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել