«Պոռնկաբարո «հոգեվորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք՝ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտնի գործարար Սամվել Կարապետյանն արձագանքել է իշխանությունների սկսած գրոհին հանդեպ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Վայրկյաններ անց Փաշինյանն իր գրառմանը հետևյալն է ավելացրել․ «Կտրիճ Ներսիսյան (Գարեգին Բ), էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա՝ վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։