Միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից

Հարգելի՛ քաղաքացիներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ,

Հայտնում եմ, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։

Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում «կարմիր բերետավորը» մտածված, նպատակային հարվածում է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է լրագրողը հարցադրման նպատակով մոտենում բողոքի ցույցը ցրող ոստիկանին, իսկ վերջինս կոպիտ պահվածք է ցուցաբերում, կոպիտ խոսում, հետո էլ հարվածում լրագրողին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել