Կասեցվել է թռչնի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք Հրազդան): 

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները

– արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

– շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 

կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

 – արտադրամասը ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել