«Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։

Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել