Այլևս չեմ կատարում ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղարի և հասարակության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները․ Կարինե Տերտերյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այլևս չեմ կատարում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի և հասարակության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները։ Այս մասին հայտնում է Կարինե Տերտերյանը։

«Սիրելի գործընկերներ և ընկերներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ կատարում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի և հասարակության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները։

Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց հետ համագործակցել եմ այս ընթացքում։ Սա եղել է պատասխանատու ու կարևոր ճանապարհ, որի ընթացքում ջանացել եմ իմ ողջ նվիրումով ծառայել նախարարության նպատակներին և բարձր պահել ինչպես կառույցի, այնպես էլ նախարարի անունը։

Լիահույս եմ, որ աշխատանքիս ընթացքում հաջողվել է որոշակի ներդրում ունենալ թե՛ ոլորտի զարգացման, թե՛ նախարարության հեղինակության ամրապնդման գործում։

Թեև այս փուլն ավարտվում է, սակայն տեխնոլոգիական ոլորտի հետ կապս չեմ դադարեցնում։ Կարծում եմ, դեռ հնարավորություններ կլինեն շարունակելու համագործակցությունը՝ նոր ձևաչափով և նոր նախաձեռնություններով։
Շնորհակալ եմ վստահության ու աջակցելու համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել