Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրեյ Հովնանյանի (Անդրե) նախկին կնոջ՝ Անի Օհանյանի ինստագրամյան էջում արված հայտնի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։
Iravaban.net-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել։