Գեղարվեստական կրթության նոր ձևաչափով հանդես եկող Art Bureau դպրոցն առաջարկում է դասընթացներ, որոնք նախագծվել են ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ արվեստագետների կողմից։
Դպրոցում միավորվում են ավանդական ու նորարարական մոտեցումները՝ ստեղծելով կրթության հարթակ, որն ընդունում է գեղարվեստի ժառանգությունը, սակայն չի խուսափում ժամանակակից հայացքից։
Դպրոցում անհատական ծրագրով հանդես է գալիս պատվավոր նկարիչ Անդրեյ Շուգարովը՝ արվեստագետ, ով պատրաստ է իր փորձը փոխանցել սկսնակներին ու նպատակասլաց ստեղծագործողներին։
Նկարիչը պատմում է, որ դպրոց բացելու միտք վաղուց ուներ, քանի որ սիրում է դասավանդել։ Իր աշակերտի՝ Միքայել Թամրազյանի միջոցով միտքը ավելի արագ է զարգացել և կյանքի կոչվել։
Նշենք, որ դպրոցում Ծրագիրը նախատեսված է արվեստագետների համար, ովքեր մտադրված են կրթություն ստանալ Արվեստի համալսարաններում, Էնտուզիաստների համար, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց հիմնարար հմտությունները, ինչպես նաև նրանց համար, ովքեր փնտրում են իմաստալից կապեր ոլորտում:
Դասընթացը բաղկացած է 10 հանդիպումից, յուրաքանչյուր խմբում ընդգրկվում են 5-6 մասնակից։ Մասնակցությունն ամբողջ ծրագրին արժե 60,000 դրամ, սակայն հնարավոր է գրանցվել նաև առանձին դասերի։ Դրանք անցկացվում են առավոտյան և երեկոյան ժամերին՝ Երևանում՝ Խաչատուր Աբովյան փողոցում։
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն ակադեմիական նկարչության ու գծանկարի համար անհրաժեշտ հստակ ու կայուն հմտություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։