Երևան-Մեղրի ավտոճանապարհին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացել, որ Արարատ քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կան տուժածներ։

Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել