Մուշեղ Բաբայանն ազատվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, որոշում է ստորագրել, որով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկն ազատվել է աշխատանքից։

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետով՝

Մուշեղ Բաբայանին ազատել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Բաբայանը ծնվել է 1975 թ. նոյեմբերի 22-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

19.10.2022 թ.-ից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

2021-2022 թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար

04.10.2021-21.10.2021 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

2018-2021 թթ.

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ավագ դասախոս

2018-2021 թթ.

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ

2014-2018 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

2011-2014 թթ.

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, ավագ քննիչ

20.10.2011-17.11.2011 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ

2010-2011 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պետի տեղակալ

2007-2010 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պետի տեղակալ, ինքը և պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ

2005-2007 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ

2003-2005 թթ.

Քննչական գլխավոր վարչության 2-րդ (Հատկապես կարևորագույն գործերի քննության) վարչության 2-րդ բաժնի ավագ քննիչ

2000-2003 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 3-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության քննիչ, ավագ քննիչ

1999-2000 թթ.

ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության քննիչ

1997-1999 թթ.

ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 4-րդ վարչության քննիչ

Կրթություն

1993-1997 թթ. ուսանել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցում «Իրավագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ:

1999 թ. վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` Ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:

2003 թ. որակավորման բարձրացման դասընթաց է անցել ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում:

2008 թ. որակավորման բարձրացման դասընթաց է անցել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի՝ Միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման, վերապատրաստման միջազգային ուսումնական կենտրոնում:

ԲԿԳԿ-ի 063 Իրավագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է Իրավաբանական գիտությունների թեկնածուի (ԺԲ.00.02 թվանիշով) գիտական աստիճան:

Պարգևներ

ՀՀ նախագահի` 2016 թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

ՀՀ ոստիկանության պետի` 2018 թ. օգոստոսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնին ոստիկանության գեներալ-մայոր կոչումով:

ՀՀ նախագահի` 21.11.2013 թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

Այլ տվյալներ

Հինգ գրքերի, վեց գիտական հոդվածների և մեկ մենագրության հեղինակ է։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել