Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 11-ին կարգադրություններ է ստորագրել, համապատասխա որոնց․

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։

Արեգ Հովհաննիսյանը հետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում, Ավստրալիայի Համագործակցությունում և Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել