Երեմ Դանիելյանը նշանակվել է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ

Երեմ Դանիելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ։

Երեմ Վանիչկայի Դանիելյանի կենսագրությունը

Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 24-ին, Սպիտակ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ:
2021-2024թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ,
2020-2021թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչ,
2018-2020թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր,
2016-2018թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր,
2013-2016թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ,
2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ,
2011-2012թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ:

Կրթություն

2011թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրանագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել