Ինչպե՞ս պետք է վճարվի արտաժամյա աշխատանքը

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Իսկ արտաժամյա է համարվում օրենքով սահմանված նորմալ, ոչ լրիվ, կրճատ աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքը:

Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում՝ ժամը 22-ից մինչև 6-ը, կատարված աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել