+27. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևան քաղաքում՝ մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել