«Սփյուռքի ու հայրենիքի պորտալարը կտրել են, այդ մարդիկ չգիտեն՝ ինչով օգտակար լինեն իրենց երկրին». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանն իր աջակիցների հետ այցելել է Գյումրիի Հնոցավան և Ստրոյմաշ թաղամասեր։

Թեկնածուն բնակիչներից է հետաքրքրվել՝ ինչի կարիք ունի այսօր «հայրաքաղաքը»։ Քաղաքացիները աշխատատեղերի բացակայության և «դոմիկներ»-ի մասին են հայտնել։

«Մենք մեր առաջ առաքելություն ենք դրել, որ 3 տարվա ընթացքում պիտի սաղ «դոմիկների» հարցը լուծենք։ Հավատացեք, դա լուծելի հարց է։ Ընդամենը ունակ մարդիկ են պետք, որոնք այդ գումարները պետք է հայթհայթեն, պետության վզին էլ չենք թողնի։ Հզոր սփյուռք ունենք։ Սփյուռքի ու հայրենիքի պորտալարը կտրել են, այդ մարդիկ չգիտեն՝ այսօր ինչ անեն, ինչով օգտակար լինեն իրենց երկրին»,-նշել է Մխիթարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել