Signal մեսենջերի վրա հարձակում է գնում, պետական կառույց է գործում․ Սամվել Մարտիրոսյան

Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Այս մասին հայտնում  է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Թիրախներին նայելիս կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, այնպես որ մոտավորապես պատկերացնում եք։

Գալիս է հաղորդագրություն Signal-ից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործները փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը, որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ի՞նչ անել․

1.Խուճապի չտրվել

2.Չպատասխանել

3.Ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային PIN-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»,-նշում է Մարտիրոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել