Այսօր՝ մարտի 21-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարց ուղղեց արցախցի Տիգրան Ուլուբաբյանի՝ ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ խոշտանգման դեպքի վերաբերյալ։
ՆԳ նախարարը ասաց, որ ցանկանում է կիսվել որոշակի հարցադրումներով, որոնք կարող էին առաջանալ յուրաքանչյուր անձի մոտ, ով ցանկանում է դեպքին օբյեկտիվ անդրադառնալ․ «Խոսքը գնում է ԼՂ-ից տեղահանված մեր մեկ այլ հայրենակցի վրա ավազակային հարձակման մասին․ տանը եղել են կին և անչափահաս երեխաներ, կատարվել է ոսկյա իրերի հափշտակություն, և ես հետամուտ եմ լինելու, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր տվյալ հայրենակցի նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտվի, և բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։
Երկրորդը՝ խոշտանգման այս դեպքի ընդհանուր վարույթների շրջանակներում համացանցում շրջանառվեց մի լուսանկար, և փորձ կատարվեց այդ լուսանկարը վերագրել այս դեպքին, որտեղ որ ոստիկանության բաժնից մի անձի թևանցուկ դուրս են բերում։
Այս լուսանկարը արված է մի քանի տարի առաջ և բացարձակ կապ չունի այս դեպքի հետ։ Ինչո՞ւ է այս դեպքի հետ կապվում մի իրադարձություն, որն այս դեպքի հետ կապ չունի։
Ենթադրյալ տուժողի խոսքերով՝ իրեն 8 հոգով ինտեսիվ ծեծի են ենթարկել, այս հարցի քննությունը ևս քննությունը պիտի տա, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է»։
Նախարարի խոսքով՝ Ուլուբաբյանի կողմից հայտարարված՝ իր նկատմամբ կատարված գործողությունները փորձագետները չեն հաստատել։
Մանրամասները՝ տեսանյութում։