«Ես, որ եկա, պետության կոկորդից բռնելու ենք»․ Վարդան Ղուկասյան

«Հայաստանի կոմունիստական կուսակցության» Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը քարոզարշավի ժամանակ ասաց, որ Գյումրիում ինչ կառուցվել է, կառուցվել է իր և իր ընկերների արյան գնով։

«Երբ բոլորն ասում էին, թե քաղաքում մնացել է 500 բնակարան, ես ասում էի՝ կա 5700 անօթևան։ Ճանապարհին հարձակվեցին վրեքս թուրք շները ու մենք չգիտեինք, որ ճիշտն ասելու համար կարող էինք նմանատիպ բախտի արժանանալ։ Պատկերացրեք, ինձնաից հետո մի բնակարան չի կառուցվել, մնացել է 2500 անօթևան»,-ասաց նա։

Քաղաքապետի թեկնածուի պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերում ու քաղաքներում՝ միասին վերցրած, բացի Երևանից, այդքան շինարարություն չի արվել, ինչքան իր օրոք։

«Քաղաքում, որ պտտվում եք, բոլորն իմ օրոք է կառուցված, ինձանից հետո, 13 տարի է անցել 30-50 շինթույլտվություն է եղել։ Գործարար մարդիկ դատարաններում են լցված, բոլորը։ Երկրի 30-40 տոկոսը դատարաններում է։ Պետությունը մարդկանց վրա գործեր է կարում։ Հարկային կառույցները մարդկանց վրա հսկկայական հարկեր են կուտակել, դրա համար էլ մարդիկ բռնում են արտագաղթի ճանապարհը»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նշեց, որ, եթե ընտրվի քաղաքապետի պաշտոնում կլինի աշխատավարձերի բարձրացում 50 տոկոսով։

«Ամենաանապահով խավն ապրում է Գյումրի քաղաքում և Շիրակի դաշտավայրում։ Պետական առողջացման ծրագիր ես չեմ տեսնում։ Ես, որ եկա, պետության կոկորդից բռնելու ենք մեր քաղաքով և ասենք՝ հերիք է թոզ փչեք մեր աչքին, կոնկրետ ծրագիր ներկայացրեք»,-ասաց Վարդան Ղուկսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել