Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Նախորդ ուրբաթ, ինչպես և պայմանավորվել էինք, աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը։ Մենք էլ մեզ համար հետևություններ արեցինք։ Շնորհակալ եմ բոլոր հարցադրումների համար։
Հիշեցնեմ, որ ամեն ուրբաթ աշակերտների և ուսանողների համար առանձին ընդունելության ժամեր ենք սահմանել։ Այնպես որ սիրով սպասում եմ»։